Միացյալ Նահանգների կառավարությունը մտադիր է Pfizer ամերիկյան ընկերության արտադրության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 500 մլն չափաբաժին գնել և դրանք նվիրաբերել մյուս երկրներին՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Որոշման մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ կհայտարարի Միացյալ Թագավորությունում նախանշված Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ:
Նախքան Եվրոպա այցը Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին տեղեկացրել էր, որ կհայտնի համաշխարհային պատվաստման գործում Միացյալ Նահանգների ռազմավարության մասին: