Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային՝ Ազգային տոնի առթիվ:
«Լիահույս եմ, որ հայ-պորտուգալական քաղաքական երկխոսության շարունակական ընդլայնումը կնպաստի մեր երկրների միջև բազմոլորտ համագործակցությանը»,- մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում: