Վիեննայում Իրանի միջուկային գործարքի հիմնահարցի շուրջ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ բանակցությունների հինգերորդ փուլի ավարտին ԱՄՆ-ի 1500 պատժամիջոցներից 500-ը չեն կասեցվի, քանի որ դրանց վերաբերյալ համաձայնություն դեռևս չի եղել: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը:
Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, որը նաև ղեկավարում է Վիենայում իրանական պատվիրակությունը, մասնակցել է Իրանի խորհրդարանի՝ արտաքին քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստին, որտեղ օրենսդիներին ներկայացրել է վիեննական բանակցությունների հինգ փուլերի արդյունքները:
Միջուկային գործարքի թեմայով վեցերորդ փուլը կսկսվի շաբաթ օրը: