ՀՀ ԿԸՀ-ն այսօրվա նիստում քննարկելու է Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցը: Այս մասին 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ ԿԸՀ կայքից:
ԿԸՀ այսօրվա նիստի օրակարգում է նաև «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը: Հիշեցնենք՝ «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հունիսի 8-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ հրաժարվում են մասնակցել ընտրապայքարից և ինքնաբացարկ են ներկայացնում: