Հունիսի 9-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի, Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:
Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ օրինագծի վերաբերյալ եղել են քննարկումներ արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ: Ընդունվել են նախարարության ներկայացրած բոլոր դիտարկումներն ու առաջարկները: Օրենքի նախագիծը միտված է ձերբակալման դրութներում որոշակիություններ մտցնելուն:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել:
Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանը, կարևորելով ներկայացված օրենքի նախագիծը, գործընկերներին հորդորել է դրական եզրակացություն տալ:
Oրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: