Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Տիգրան Սիմոնյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Սիմոնյանին ազատել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: