Հունիսի 9-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 821 նոր դեպք: Այս մասին տեղեկացրել է կառավարության stopcov.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 866 մարդ, մահացել՝ 31 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 351249, որից 335895-ն ապաքինվել են: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4982:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 38478 փորձարկում, այդ թվում 23864-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14614-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 2.13% է, վերջին 14 օրվանը՝ 2.77%, վերջին 7 օրվանը՝ 2.73%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 184718 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5970 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 34 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3210 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 635 անձ: