ՄՄԱ մարտիկ Վարշամ Գևորգյանը հունիսի 25-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կանցկացնի իր հերթական պրոֆեսիոնալ մենամարտը։ Այս անգամ մրցակիցը ադրբեջանցի Էլնար Իբրագիմովն է։ Սկզբունքային մենամարտի առաջարկն արել է հենց ադրբեջանցի մարտիկը, իսկ Վարշամն առանց վարանելու ընդունել է մարտահրավերը։ Վերջինիս խոսքով, կայանալիք մենամարտն աչքի է ընկնում նաև ոչ սպորտային տեսանկյունից։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Վարշամը ադրբեջանցիների կողմից ստանում է պրովոկացիոն նամակներ, սակայն, ինչպես ինքն է շեշտում, դա չի կարող կոտրել նրան, քանի մարտիկը զգում է հայ ազգի աջակցությունը։
Այս մենամարտին պատրաստվել Վարշամին օգնում են մարզիչներ Արմեն Սողոյանը, Նարեկ Ավագյանը, ինչպես նաև ՈՒՖՍ մարտիկ Արման Ծառուկյանը, որը դասվում է աշխարհի թոփ 15 մարտիկների շարքին։ Գևորգյանին օգնում են նաև մի շարք մասնագետներ, յուրաքանչյունը՝ իր մարզաձևով։
Վարշամը, որը ներկայացնում է ռուսական «Առյուծի սիրտ» ակումբը, մինչև այս անցկացրել է պրոֆեսիոնալ 13 մենամարտ, որից 10-ը՝ հաղթանակով, ինչպես նաև 2019 թվականի սամբոյի աշխարհի չեմպիոն է։ Չնայած Քովիդ-19-ով պայմանավորված մենամարտն անցկացվելու է փակ դռների հետևում, Հայաստանի պատվիրակությունն ակնկալում է Ղազախստանի հայ համայնքի աջակցությունը։
Հայ մարտիկը մենամարտին կնախապատրաստվի Երևանում, իսկ մրցատեղի կմեկնի հունիսի 22-ին։