Վերջին շրջանում նկատվում է ճանապարհային պատահարների աճ, տեղեկացնում են ճանապարհային ոստիկանությունից: Նախորդ երկու օրվա ընթացքում ոստիկանությունը արձանագրել է 28 ավտովթար, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 32 քաղաքացի:
Ոստիկանությունը կրկին հորդորում է՝ պահպանե՛ք երթևեկության կանոնները: