ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը ներկայացրել է մայիս ամսվա վերաբերյալ տվյալներ:
Զոհված զինծառայողների հուղարկավորության և գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ծախսերի տրամադրման համար ընդունվել է 56 գործ, որը ուղարկվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն՝ համապատասխան ընթացք ստանալու համար։
Արցախյան պատերազմում վիրավորված զինծառայողների հաշմանդամության կարգավիճակի ձևակերպման համար ընդունվել է 65 փաստաթղթային փաթեթ: Վանաձորի տուն-ինտերնատ մշտական բնակության համար դիմել և տեղավորվել է մեկ բնակիչ Շուշի քաղաքից, իսկ Քաշաթաղի շրջանի Մարաթուկ գյուղի մեկ բնակչի տեղավորման հարցը ընթացքի մեջ է։
Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած 3 անձի տրամադրվել է սայլակ: Հունիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում տեղահանված արցախցիների թիվը կազմում է 5526 ընտանիք, 22177 մարդ. անճշտությունը՝ 5%։
Նշվում է, որ գործընթացը շարունակական է, յուրաքանչյուր ամիս բազաները ճշգրտվում և թարմացվում են՝ հաշվի առնելով տեղաշարժերը։