«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը ներկայի և ապագայի շուրջ բանավեճի է հրավիրում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
«Նիկո՛լ Փաշինյան, ես քեզ հրավիրում եմ բանավեճի՝ խոսելու ներկայի մասին և խոսելու մեր ապագայի մասին։ Ակնհայտ է, որ այդ բանավեճն այն բանավեճը չէ, որը դու ցանկանում ես ունենալ նախկին նախագահների հետ, բայց դա այն բանավեճն է, որը ցանկանում է լսել ՀՀ քաղաքացին, որը կապ ունի մեր ներկայի և ապագայի հետ։ Եվ ես պատրաստ եմ ցանկացած հեռուստաընկերության ուղիղ եթերում տետատետ բանավիճել այս խնդիրների շուրջ։
Ահա սա կլինի բանավեճ, այստեղ կարող ենք խոսել ներկայի և ապագայի մասին:
Սպասում եմ պատասխանին Նիկոլ Փաշինյանի»,- հայտարարել է Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում: