Կայացել է Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի վիճակահանությունը, որի արդյունքում կանանց մինչև 16 տարեկանների բասկետնոլի Հայաստանի հավաքականն ընդգրկվել է E ենթախմբում։
Մ16 տարեկանների Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Հյուսիսային Մակեդոնիան, Մալթան, Ալբանիան և Վրաստանը: Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 9-14-ը՝ Վրաստանում:
Հիշեցնենք, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված որոշում է կայացվել Եվրոպայի առաջնությունն անցկացնել չելենջ-մրցաշարի տեսքով․ ըստ այդմ՝ հավաքականները հանդես են գալու 5-6 թիմերից բաղկացած խմբերում։