Աֆղանստանում դիմակավորված զինված մարդիկ սպանել են բրիտանա-ամերիկյան HALO Trust շահույթ չհետապնդող կազմակերպության 10 աշխատակցի, որոնք Աֆղանստանում ականազերծմամբ էին զբաղվում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական 1TV հեռուստաալիքը:
Ըստ տեղեկությունների՝ հարձակումը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևելյան Բաղլանի Մարկյազի շրջանում: Զինված մարդիկ վիրավորել են նաև 14 աշխատակցի:
Պաշտոնյաները հեռուստաընկերությանը հայտնել են, որ հարձակումն իրականացրել են արմատական «Թալիբան» շարժման զինյալները: