ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի մայիսի 17-ից 27-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 122 դեպք, որից 51 դեպքով հաշվարկվել է 26.861.230 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 370.500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 29 դեպքով հաշվարկվել է 9.083.954 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.580.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ. արձանագրվել է 52 դեպք, որից 49-ով հաշվարկվել է 26.768.910 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 8.851.454 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ. արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 25.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 20.500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ. արձանագրվել է 7 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 67.320 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 232.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում. արձանագրվել է 61 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 14 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 12 գործ (ընդհանուր՝ 1.150.500 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.659.211 ՀՀ դրամ: