Հունիսի 9-ից Ֆրանսիայի և օտարերկրյա պետությունների միջև ճանապարհորդների հոսքը կվերաբացվի՝ համաձայն փոփոխված ընթացակարգի, որը կախված է երրորդ երկրի սանիտարական վիճակից և ուղևորների պատվաստումներից:
Հիմնվելով սանիտարական ցուցանիշների վրա՝ սահմանվել է երկրների դասակարգում, և ցանկացած մուտք Ֆրանսիա և ցանկացած ելք մեր տարածքից մնում է խստորեն վերահսկվող (տե՛ս Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կայքէջը): Հայաստանը դասակարգվում է նարնջագույն գոտում (վիրուսի ակտիվ շրջանառությունը վերահսկվող համամասնություններով, առանց մտահոգող տարբերակների տարածման)՝ տեղեկացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը: