Ուկրաինա աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոնդարի հետ՝ տեղեկացնում են հանձնակատարի գրասենյակից:
Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրել է հայկական սփյուռքի հետ աշխատանքի փորձը, մանրամասնել որոշ ծրագրեր և ուղղություններ։ Վասիլի Բոնդարը կարևորել է այս շրջայնակներում փորձի փոխանակումը և անդրադարձ կատարել ուկրաինական սփյուռքի հետ աշխատանքի իրենց քայլերին։ Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի փորձի ուսումնասիրումը։ Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել։