ԱՄՆ պետքարտուղարություն վերանայել է Հայաստանի COVID-19-ի ռիսկայնության աստիճանը: Այն չորրորդ մակարդակից իջեցվել է երրորդ: Այդ մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքը:
Գերատեսչությունը խորհուրդ է տալիս ցանկացած միջազգային ճանապարհորդություն պլանավորելիս նախապես կարդալ ճամփորդական ուղեցույցն ամբողջովին, ինչպես նաև պետքարտուղարության COVID-19-ի էջը:
ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունը, այդուամենայնիվ, որոշ անվտանգային նախազգուշացումներ է պարունակում՝ կապված սահմանային լարվածության հետ: