«Վերելք» կուսակցությունն այսօր քարոզարշավն անցկացրել է մարտական պատրաստականության դասընթացներով: Կուսակցության համակիրները կարևորում են հատկապես երկրի առաջ ծառացած անվտանգային հարցերը: Նորաստեղծ այս ուժն ունի ռազմաքաղաքական ուղղվածություն: Թե ինչ արդյունք կգրանցի կուսակցությունն այս ընտրությանը՝ առաջնորդի խոսքով՝ այնքան էլ էական չէ:
Ալեքսան Մինասյան, «Վերելք» կուսակցության ցուցակի 1-ին համար - Թե ինչպիսի շանսեր ունենք՝ այդ հարցի պատասխանն այնքան էլ էական չէ: Կարևոր չէ, թե ուր կհասնենք, մեզ համար կարևոր է, թե ինչ կանենք: Կարծում եմ՝ իմ բոլոր ընկերները համաձայն կլինեն այդ մտքի հետ: Մենք պետք է ոչ թե աթոռի կռիվ անենք, այլ աթոռի հողի, կարևորն այն հողն է, որի վրա կդրվի այդ աթոռը, իսկ թե ով կնստի այնտեղ՝ կարևոր չէ: Մենք այդ կռիվն ենք անում: