Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել փակված Zaman թերթի թղթակից Ալի Բուլաչի գործով։ Ըստ ՄԻԵԴ-ի վճռի՝ Թուրքիան խախտել է լրագրողի իրավունքները, ինչի համար պարտավոր է 12․240 եվրո բարոյական փոխհատուցում վճարել վերջինիս, գրում է Ermenihaber-ը։
Ալի Բուլաչը կալանավորվել էր 2016 թ․ հուլիսի 31-ի հեղաշրջման փորձից հետո և ազատ էր արձակվել 2018 թ․ մայիսին։
Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը 2018 թ․ հուլիսին Բուլաչին նորից դատապարտել էր 8 տարի 9 ամիս ազատազրկման՝ «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով։
Սակայն 2020 թ․ սեպտեմբերին Թուրքիայի վճռաբեկ դատարանը չեղարկել էր ստորադաս դատարանի վճիռը, սակայն 2021թ․ ապրիլին դատավարությունը վերսկսվել էր։