Կորոնավիրուսի գլոբալ համաճարակի, ինչպես նաև անցյալ տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի պատճառով հետաձգվել է Վրաստանի սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը: Այդ մասին ասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ խորհրդարանին ներկայացրած զեկույցում:
Նշված է, որ գործընթացը վերականգնելու համար Վրաստանը պատրաստ է առաջիկայում կատարել համապատասխան աշխատանքներ:
«Հանձնաժողովների նիստերը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է շարունակվեն»,- ասվում է փաստաթղթում:
Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանի 480 կիլոմետրից 314-ը համաձայնեցված են սահմանազատման և սահմանագծման համատեղ հանձնաժողովի շրջանակում: Բայց 166 կիլոմետրը դեռևս փորձագիտական ուսունասիրության մակարդակում է: Վեճի առարկան Դավիթ Գարեջի վանական համալիրն է: