Սաուդյան Արաբիան մտադիր է Սիրիայի կառավարության հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու համաձայնագիր կնքել: Պաշտոնական Ռիադը փորձում է ստանձնել Սիրիայից Իրանի ներկայությունը հեռացնելու առաջատար դերը: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Արաբական երկրի ընդդիմադիր շարժման բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը նաև սերտ շփումներ ունի Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունում, հայտարարել էր, որ «Սաուդյան Արաբիայի կառավարությունում քաղաքական տրամադրությունները փոխվել են, թագավորական ընտանիքի շատ բարձրաստիճան ղեկավարներ հակված են Ասադի հետ հարաբերությունների կարգավորմանը»: