Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պետք է շարունակեն կրճատել իրենց միջուկային սպառազինությունը, ինչպես նաև նոր համաձայնագրեր մշակել այդ ոլորտում: Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Երկու երկրներին կոչ եմ անում բանակցություններ վարել միջուկային սպառազինության կրճատումը շարունակելու և ծագած մարտահրավերներին արձագանքելու համար նոր համաձայնագրեր մշակելու ուղղությամբ»,- նշվում է ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ ուրախ է այս հարցում դրական դինամիկա տեսնելու համար: