Հայաստանի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի հավաքականը պարտությամբ է սկսել մրցելույթները Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2023 թ. առաջնության ընտրական փուլում: Մեր թիմը H խմբի առաջին տուրի Ֆարերյան կղզիների հետ մրցավեճում զիջել է 0:2 հաշվով:
Ֆարերյան կղզիների հավաքականի կազմում 68-րդ և 84-րդ դուբլ է ձևակերպել Յոն Յոհանեսենը: Հայաստանի հավաքականը երկրորդ խաղակեսում հանդես է եկել 10 հոգով: Առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին երկրորդ դեղին քարտն ստանալով՝ խաղադաշտից հեռացվել է Երջանիկ Ղուբասարյանը: