Հայաստանը մինչև տարեվերջ Ճապոնիայի կառավարությունից որպես նվիրատվություն կստանա շտապօգնության 51 մեքենա:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2020 թ. պետական բյուջեի կատարողականը, հիշեցրել՝ պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև շտապօգնության մեքենաները:
Ավանեսյանի խոսքով՝ պետբյուջեի և Համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ձեռք է բերվել 37 ամենագնաց շտապօգնության մեքենա և 10 «Ֆորդ» ռեանիմոբիլ:
«Պետության նպատակն է՝ անընդհատ կապիտալ ներդրումներ անելով՝ այլևս թույլ չտալ, որ պարկը հասնի մաշվածության այնպիսի աստիճանի, որ ստիպված լինի միջազգային օգնության շրջանակում ստանալ մեքենաներ»,- հավելել է նախարարի պաշտոնակատարը: