Հայաստանի աթլետիկայի հավաքականը 5 մեդալ է նվաճել Սան Մարինոյում տեղի ունեցած Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:
Վազորդներ Էլլադա Ալավերդյանը, Երվանդ Մկրտչյանը և հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը գրավել են 2-րդ տեղը, իսկ հեռացատկորդ Արտակ Համբարձումյանն ու վազորդ Ռազմիկ Մկրտչյանը բրոնզե մեդալակիր են դարձել: