Համաշխարհային առաջատար մի քանի կայք, այդ թվում՝ Amazon-ը, Reddit-ը և Twitch-ը, չեն գործում:
Financial Times, The Guardian, Bloomberg, CNN և The New York Times պարբերականների հետ խափանվել է նաև Միացյալ Թագավորության կառավորության gov.uk պաշտոնական կայքի աշխատանքը՝ փոխանցում է BBC-ն:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ խափանումը կարող է կապված լինել Fastly համակարգչային պրովայդերի հետ: Fastly-ն հայտարարել է, որ ուսումնասիրում է համաշխարհային ցանցի հետ կապված խնդիրները: