«Բոսնիայի մսագործ» անունով հայտնի Բոսնիայի սերբերի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչի ցմահ դատավճիռը մնացել է նույնը այն բանից հետո, երբ բողոքարկել էր իր դեմ՝ ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցանքի համար ցմահ դատապարտելու վճիռը՝ փոխանցում է Euronews-ը:
Դատապարտված ռազմական հանցագործը նախկին Հարավսլավիայի գործով կանգնել էր Հաագայի միջազգային դատարանի առջև, որտեղ հինգ դատավորները մերժել էին նրա բողոքարկման հայցը:
Ռատկո Մլադիչը, որպես զինված ուժերի հրամանատար, բազմաթիվ սպանություններ է իրականացրել՝ այդ թվում՝ 1995-ի Սրեբրենիցայի կոտորածն ու Սարաևոյի պաշարումը:
Նա ցմահ ազատազրկման է ենթարկվել 2017-ին Սրեբրենիցայի կոտորածի համար, որը համարվում է երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում ամենասարսափելի վայրագությունները: 1995-ին Սրեբրենիցայում զոհվել էր 8000 բոսնիացի մուսուլման: