ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
«Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը»,- ասված է հաղորդագրությունում։