ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում անվավեր ճանաչեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ընտրական ցուցակի 11-րդ համար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը:
Հիշեցնենք՝ մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն էր դիմել Միհրան Պողոսյանի լիազորված անձ Նորայր Հարությունյանը՝ Պողոսյանին վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրով:
Դիմումին կից ներկայացվել էր Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանից ստացված տեղեկանքը, որի համաձայն՝ Պողոսյանը համալսարանի առաջին կուրսի ուսանող է և ՀՀ-ից բացակայում է հարգելի պատճառով:
Նշենք, որ Միհրան Պողոսյանի կողմից կեղծ փաստաթուղթ ներկայացնելու դեպքով նյութեր են նախապատրաստվում: