ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ արցախցիներին տրվող 4 ամիս ժամկետով 68,000 դրամ սոցիալական աջակցության ծրագրի մայիս ամսվա վճարումը կմեկնարկի հունիսի 8-ից:
«Հարգելի՛ արցախցիներ, տեղեկացնում ենք, որ 4 ամիս ժամկետով 68,000 դրամ սոցիալական աջակցության ծրագրի վճարման ընթացակարգերում առաջացած տեխնիկական խնդիրները հարթվել են․ մայիս ամսվա վճարումը կմեկնարկի հունիսի 8-ից»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված շուրջ 100,000 քաղաքացու Հայաստանի Հանրապետության կողմից շարունակվում է աջակցություն տրամադրվել՝ ամսական 68,000 դրամի չափով։