Առողջապահության նախարարությունը պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով կազմավորելու խնդրանքով դիմել է Ազգային ժողով՝ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների խախտման հանգամանքի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու առնչությամբ:
«Հիշեցնենք, որ Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2021 թվականի հունիսի 3-ի նիստի ընթացքում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանի հետ հարցուպատասխանի ընթացքում անհարգալից, ոչ պատշաճ, էթիկայի կանոնները խախտող արտահայտություններ է հնչեցրել բժիշկների և բուժաշխատողների հասցեին»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: