«Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Վրաստանին՝ վրաց ժողովրդի՝ զարգացած ու հաջողած ժողովրդավարության պայմաններում ապրելու ցանկությանը: Մենք ձեր կողքին կլինենք»,- հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:
Ռիքերի խոսքով՝ ԱՄՆ-ը հավատարիմ է Վրաստանին՝ երկրի ամրապնդման գործում և ինքնապաշտպանության ոլորտում երկրի հնարավորություններին:
Ֆիլիպ Ռիքերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է եվրաատլանտյան կառույցներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրումը: