ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ստորագրել է Գագիկ Ղալաչյանին, Ավետ Ադոնցին ու Արտակ Ապիտոնյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոններից ազատելու մասին որոշումները:
Հիշեցնենք՝ երեկ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը հաստատել էր լուրերը, որ ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել:
Ավելի վաղ՝ մայիսի 27-ին, հրաժարական էր ներկայացրել նաև ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: