ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների պատվաստման գործընթացը շարունակվում է։
Այսօր աշխատակիցների մի մասը, ըստ ժամանակացույցի, ստացել է պատվաստման երկրորդ չափաբաժինը՝ արժանանալով «քովիդ-19 պատվաստված» կրծքանշանի։
Կորոնավիրուսային համավարակի կապակցությամբ 2020 թվականի սեպտեմբերի 11-ին Հանրապետությունում հայտարարվել է կարանտին, որի ավարտն այս պահին սահմանված է 2021 թ․ հուլիսի 11-ը:
Պատվաստումն առաջին ու էական քայլն է հիվանդությունը կանխարգելելու, համավարակը հաղթահարելու ուղղությամբ։