Սյունիքի մարզ այցելության շրջանակում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը հանդիպել է «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» ղեկավար Ռուզաննա Հովհաննիսյանին և նրա թիմին։
Քննարկվել են Կենտրոնի կողմից տեղացի և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մատուցվող ծառայությունները, որոնք ընդլայնվել են ՄԱԿ-ի Միջգործակալական արձագանքման ծրագրի միջոցով:
Շոմբի Շարփն այցելել է Կենտրոնում գործող դասասենյակները, այդ թվում՝ ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ վերջերս բացված համակարգչային դասասենյակը, ծանոթացել ու զրուցել աշակերտների, տեղահանված ընտանիքների հետ, ներկայացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցության ծրագրերը։