Թուրքիայի զինվորականները կարող են գրավել Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևմտյան հատվածները: Արաբական երկրի ազգային անվտանգության բյուրոյի տվյալների համաձայն՝ Անկարան մտադիր է իր ինքնիշխանությունը հաստատել վերոնշյալ տարածքներում՝ խախտելով Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը:
Թուրք զինվորականները սիրիական փաստաթղթերն ակտիվորեն փոխում են թուրքականով, ընդ որում՝ խոսքը նաև տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման մասին է:
Անկարայի այս գործողությունները խախտում են Մոսկվայի հետ պայմանավորվածությունը, ինչը կարող է հանգեցնել նոր ռազմական գործողությունների՝ Ռուսաստանի ու Սիրիայի զորքերի ներգրավվածությամբ: