Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Ազգային միասնական շարժում» ընդդիմադիր կուսակցությունն այսօր վերսկսել է խորհրդարանում աշխատանքը՝ դադարեցնելով յոթամսյա բոյկոտը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Այսօր մենք խորհրդարանում ենք մեր սկսած գործն ավարտին հասցնելու՝ արդար, չկեղծված ընտրությունների անցկացմանը նպաստելու և այս անհաջողակ իշխանության կառավարումից ազատվելու համար»,- հայտարարել է «Ազգային միասնական շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ, խորհրդարանական Ռոման Գոցիրիձեն: