Թուրքիայի ռազմածովային ուժերն ավարտել են «Դենիզկուրդու» ամենամասշտաբային զորավարժությունները, որոնց ներգրավված է եղել 132 ռազմանավ, 10 սուզանավ, 43 օդանավ, 28 ուղղաթիռ և 14 ԱԹՍ: Այս մասին տեղեկանում ենք Defence News-ից:
Թուրքիայի ռազմածովային ուժերը «Դենիզկուրդուն» լայնածավալ զորավարժություններն անցկացնում են երկու տարին մեկ: Զորավարժություններն անցկացվել են Էգեյան և Միջերկրական ծովերում: Վարժանքներին մասնակցել են ռազմածովային ուժերի բոլոր ստորաբաժանումները: Նպատակն է ցուցադրել գործառնական պատրաստվածությունը, գնահատել որոշումների կայացման գործընթացները, փորձարկել մեթոդներն ու փոխադարձ աջակցության հնարավորությունները: