Հունիսի 8-ին ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը՝ Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին, չի համապատասխանում իրականությանը։