Այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկատվություն է ստացել, որ Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան «սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն» ախտանշաններով տեղափոխվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։
Բժշկական զննության արդյունքում նրանց մոտ նախնական ախտորոշվել է «սուր գաստրոէնտերիտ»։
Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։ Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են՝ հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: