«Հայրենի տարածքների վերադարձ», «Արցախի և Նախիջևանի ազատագրում»: «Հայոց Հայրենիք» կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցող Մարինա Խաչատրյանը և Արթուր Գրիգորյանն այսօր ներկայացնում են իրենց միավորող գաղափարախոսությունը և նախընտրական ծրագիրը: Մասնագիտությամբ բժիշկ Մարինա Խաչատրյանն առողջապահության ոլորտում փոփոխություններ է առաջարկում:
Հայաստանի քաղաքացին պետք է համոզված լինի, որ պետությունն իր վրա փորձարկումներ չի անում, մարդիկ կորցրել են վստահությունն առողջապահական ոլորտի նկատմամբ՝ ասում է Խաչատրյանն ու առաջարկում իր լուծումը:
Կուսակցության ծրագրում տեղ է հատկացված նաև երկրի անվտանգությանը: Այդ համատեքստում նաև պարենային, տնտեսական և ֆինանսական անվտանգությունն է:
Հայաստանն աղքատ երկիր չէ, սակայն եղած հարստությունը չի հասնում ժողովրդին և պետությանը: Իշխանության գալու պարագայում պատրաստ են դա էլ փոխել՝ հայտարարում են «Հայոց Հայրենիք» կուսակցության ցուցակով խորհրդարան գնալու ցանկություն հայտնած անկուսակցական մասնակիցները: