Միացյալ Նահանգների վարչակազմը զգալի արդյունքներ չի ակնկալում Բայդեն-Պուտին հանդիպումից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հանդիպումը նախանշված է հունիսի 16-ին Ժնևում:
«Եթե սպասում եք զգալի արդյունքների, ապա, հավանաբար, ստիպված եք երկար սպասել: Գագաթնաժողովը ԱՄՆ նախագահին հնարավորություն է տալիս Ռուսաստանի նախագահին հայտնել մեր մտադրությունների և ներուժի մասին և նույնը լսել ռուսական կողմից»,- հայտարարել է Ջեյք Սալիվանը Սպիտակ տանն անցկացված ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ այժմ Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման համար համապատասխան իրավիճակն ու ժամանակն է: