Իրանում՝ Սասուն հայաբնակ քաղաքամասում, Արաստու փակուղու Հինգերորդ և Իններորդ փողոցները վերանվանվել են նահատակներ Վարդան Աղախանյանի, Ալֆրեդ Գաբրիի և Փայլակ Ավետյանի անուններով։ Այս մասին տեղեկացնում է Tehranprelacy.com պարբերականը:
Իրանը մի բուրաստան է, որի ամեն ծաղիկ իրեն հատուկ բույրն ունի: Այս երկրում առկա բազմազանությունը գեղեցիկ համադրություն է ստեղծում: Տարբեր ազգություններ ու դավանանքներ իրենց մնայուն ավանդույթներով ու սովորույթներով առավել գեղեցիկ ու հարատև են դարձնում Իրանը:
Իրանը, բազմազանությամբ հանդերձ, միասնական է. երևույթ, որ բխում է հայրենասիրությունից։ Զգացողություն, որ արի և քաջ մարդկանց մղեց զոհաբերելու իրենց կյանքը, լինելու իրանյան երկրակամարի աստղերը։ Այն նահատակները, որոնց անուններով կոչվեցին երկրի փողոցները՝ առանց կրոնական խտրականության. նահատակներ Զարէ, Հրաչ Թորոսյան, Մադանի, Հրանտ Ավանեսյան, Մահդավի, Զորիկ Մուրադյան և այլն: Միշտ փառքով պսակված կլինի նրանց հիշատակը: