Պակիստանն իր տարածքում ռազմակայան չի տրամադրի Միացյալ Նահանգներին՝ Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ֆոնին: Այս մասին այսօր հայտարարել է Պակիստանի արտգործնախարարը՝ փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:
«ԱՄՆ-ին ռազմաբազա տրամադրելու մասին խոսք լինել չի կարող: Մենք պետք է հաշվի առնենք սեփական շահերը»,- հայտարարել է Պակիստանի արտգործնախարարը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2021-ի ապրիլի 14-ին հայտարարել էր Աֆղանստանից ամերիկյան զորքերը մայիսին դուրս բերելու և սեպտեմբերի 11-ին գործընթացն ավարտելու մտադրության մասին: