Լատվիայի պաշտպանության նախարար Արթիս Պաբրիկսն այցելել է Անկարայի հարևանությամբ գտնվող՝ թուրքական հարձակողական ԱԹՍ-ների արտադրությամբ զգաղվող գործարան: Այս մասին տեղեկացնում է Ahval գործակալությունը:
Նախարարը դրոնների կենտրոնում հանդիպել է ընկերության ներկայացուցիչների և գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ:
Արթիս Պաբրիկսի այցը որոշ շահարկումների առիթ է տվել, որ Լատվիան կարող է դառնալ Թուրքիայից ԱԹՍ-ներ գնող՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրորդ անդամ երկիրը Լեհաստանից հետո:
Առայժմ պաշտոնական տեղեկություն չկա, որ Լատվիան պատրաստվում է անօդաչու թռչող սարք գնել, սակայն երկրի պաշտպանության նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Լատվիայի ազգային շահերից է բխում Թուրքիայի հետ պաշտպանական ոլորտում գործակցության խորացումը: