Հայաստանի և Արցախի կառավարությունները ֆինանսական և գույքային աջակցություն կտրամադրեն 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված այն քաշաթաղցիներին, որոնք կվերադառնան և կվերաբնակվեն Արցախում: Երևանում քաշաթաղցիների հետ հանդիպմանը այս մասին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Արցախի նախագահը հայտնել է նաև, որ տեղահանված արցախցիներին փոխհատուցում տրամադրելու գործընթացն արդեն մեկնարկել է: