Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.
«2 օր առաջ
մեկնարկեցինք մեր ամենադրական ու նպատակային ծրագրերից մեկը. նոր բնակավայրի կառուցում Արցախում, որը նաև հեռուստատեսային հաղորդում կլինի, իսկ առաջին տունը կկառուցի Առաջին ալիքը. «100 տուն Արցախում» ծրագրի նախաձեռնողներով անչափ ոգևորված էինք մեկնարկով: Սակայն նվազագույն ուշադրություն ստացանք մամուլում և սոցցանցերում:
Իսկ երբ երեկ
հեռարձակվեց մի ռեպորտաժ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հայաստանն ընտրում է» խորագրով նախընտրական բանավեճերի մասին, մի մեծ աղմուկ բարձրացավ, թե ինչու է պատկերված քարտեզն առանց Արցախի: Իրականում պատասխանը շատ ակնհայտ է և մակերեսի վրա. պարզապես որովհետև խոսքը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ընտրությունների մասին է, և քարտեզը ներառում է ՀՀ ընտրատարածքները:
Այնուամենայնիվ, օգտագործելով առիթը՝ հույս ունեմ՝ կմիանաք Արցախում նոր բնակավայր կառուցելու նախաձեռնությանը
www.apreluartsakh.am»: