ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է նախընտրական գործընթացներին: «Ցանկացած բռնություն, օրենքից դուրս գործողություն մեզ համար մերժելի են»,- հայտարարել է նա լրագրողների հետ ճեպազրույցում: Պետրոսյանը նշել է, որ իրենք իրենց թիմակիցներին, տեղական կառույցներին ու քաղաքացիներին կոչ են արել զուսպ վերաբերվել ու չխաթարել հասարակական կարգը: «Ատելության խոսքի դեմ ցանկացած նախաձեռնության մենք միացող ենք»,- նշել է նա: