Հունիսի 15-ից Վրաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը կվերսկսվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, հայտնում է jnews.ge-ն:
«Հունիսի 15-ին Երևան-Բաթում առաջին գնացքը կմեկնի Թբիլիսիով, ինչը նշանակում է, որ մեր միության և հարևան երկրի զբոսաշրջիկները կկարողանան այցելել Վրաստան, Սևծովյան հանգստավայրեր, մայրաքաղաք և զբոսաշրջային այլ ուղղություններ»,- ասել է Թուրնավան:
Միաժամանակ նախարարը հավելել է, որ հունիսի 1-ին ցամաքային սահմանները բացվելուց հետո դեպի Վրաստան զբոսաշրջիկների հոսքը զգալիորեն ավելացել է:
Հիշեցնենք` Վրաստանի ցամաքային սահմանը հատել հնարավոր է պատվաստման ամբողջական կուրս անցնելուց հետո` ՊՇՌ թեստի բացասական պատասխանով։ Չպատվաստված հյուրերն այցի երրորդ օրը պարտավոր են իրենց հաշվին կրկնակի թեստավորվել, հակառակ դեպքում 2000 լարի տուգանք է սպառնում։