Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 4-7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության՝ 11, յուրացման կամ վատնման` 6, բնակարանային գողության և ծեծի՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության սպառնալիքի, ընտանեկան բռնության, փաստաթղթի կեղծիքի, թմրանյութի ապօրինի իրացման և դրա մաքսանենգության փորձի, փաստաթղթի հափշտակման և լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու և գույքը դիտավորությամբ վնասելու 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 2 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: